


Գյումրին
ապացուցեց, որ Հայաստանում ձևավորվել է նոր որակի հանրություն: Այս
մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ
Փաշինյանը:
«Գյումրին ապացուցեց, որ այլեւս ունենք նոր մակարդակի,
նոր որակի հանրություն, որի հետ չի կարելի հարաբերվել «կռուտիտների»,
«շուստրիության» ժանրում: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր իշխանություն,
յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ: Կոնկրետ հարցերին
պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ»,-նշել է Փաշինյանը:
Նշենք,
որ արդեն երկրորդ օրն է, ինչ Գյումրիում ընթանում են բողոքի ակցիաներ: Այսօր
ցուցարարները փորձել են գրավել Ռուսաստանի հյուպատոսարանը, քանի որ տեղեկություն
են ստացել, որ 6 հոգու սպանած Վալերի Պերմյակովն արդեն գտվում է Հայաստանի սահմաններից
դուրս: Բախումների հետևանքով Գյումրիում վիրավորվել է 8 մարդ:


