Արմինֆո. ՌԴ-ի կողմից Դոնբասի և Արցախի ճանաչման իրավիճակում հատուկ նմանություններ չկան։ Համենայնդեպս, ես՝ անձամբ, դրանք չեմ տեսնում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
"Արցախի անկախությունը Ճանաչել, այդ հարցը լուծել պետք էր դեռ մինչև 1994թ. հրադադարին հասնելը։ Առավելագույնը, նույնիսկ, դրանից հետո: Սակայն մենք այն ժամանակ այդ ճանաչմանը հասնելու համար գոյություն ունեցող միանգամայն իրական հնարավորությունները բաց ենք թողել։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ձևավորվել է բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրականություն։ Իսկ Արցախի հարցի էությունը փոխակերպվել է բոլորովին այլ իրողությունների", - ընդգծել է նա։
Վերջին հանգամանքը քաղաքագետը կապում է Հայաստանի կողմից Արցախի նկատմամբ փաստացի վերահսկողության կորստի հետ։ Ինչն, առաջին հերթին, բացատրվում է Երևանի կողմից Արցախի անվտանգության ապահովման գործառույթների կորստով։ Իսկ, հաշվի առնելով Մոսկվայի կողմից այդ անվտանգության ապահովումը, Արցախի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներն այսօր արդեն կառավարվում են ՌԴ-ի, այլ ոչ թե Հայաստանի կողմից:
Այս լույսի ներքո՝ Դանիելյանը նշել է, որ Մոսկվայի կողմից ԴԺՀ եւ ԼԺՀ ճանաչմանը Երեւանի կողմից որեւէ պարզորոշ արձագանքի բացակայությունը զարմանք չի հարուցում, քանի որ Հայաստանի ղեկավարությունը վաղուց արդեն, պարզապես, ի վիճակի չէ արձագանքել այս կամ այն միջազգային իրադարձությանը: Քաղաքագետը նաև ընդգծել է, որ արձագանքի բացակայությունը, Հայաստանի իշխանությունների լռությունը պայմանավորված է երկրի սեփական ինքնիշխանության փաստացի կորստի փաստով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ԼԺՀ եւ ԴԺՀ անկախության ճանաչման մասին հրամանագրեր է ստորագրել: Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդը, ԼԺՀ եւ ԴԺՀ ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը եւ Դենիս Պուշիլինը բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիր են ստորագրել: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով ՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ ստորագրված պայմանագրերը թույլ են տալիս Դոնբասում ռուսական ռազմակայանների տեղակայում: Սակայն առայժմ այդ մասին խոսք չկա։ Իր հերթին՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները երաշխավորում են Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անվտանգությունը՝ իրենց հետ կնքված պայմանագրերին համապատասխան:-