


Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 759 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 946 - ի մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 19,8% - ը), ընդ որում, ապաքինվել է 1 545 մարդ, մահացել է՝ 24-ը:
Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 11 780 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 875 218 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 417 456 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,5% - ը), ապաքինվել է 395 700 մարդ (94,7%), մահացել է՝ 8 378-ը (2%):



