


Արմինֆո.ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Վիլնյուս): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Նշենք, որ Իգիթյանը 2018 թվականի դեկտեմբերից եղել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։


