Արմինֆո. Ռուսաստանը սկսել է յուրօրինակ "բուֆերային վարագույր" հաստատել իր եւ Ուկրաինայի միջեւ, որը չի ցանկանում հրաժարվել ՆԱՏՕ-ին ապագա անդամակցությունից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը։
"Մոսկվայի կողմից Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի 30 տոկոսի անկախության ճանաչումը կարելի է գնահատել, այդ թվում, որպես այդ քաղաքականության դրսեւորում։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից իր կարծիքն ու շահերը հաշվի առնելու մերժմամբ պարտադրված և պայմանավորված քաղաքականություն։ Առաջին հերթին դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը շարունակելու հեռանկարի հարցում։ Մասնավորապես, հետխորհրդային տարածք, որը Մոսկվայի կողմից հինգ անգամ պաշտոնապես սահմանվել և հռչակվել է ՌԴ կենսական շահերի գոտի՝ ազգային անվտանգության համապատասխան հայեցակարգերում", - նկատել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի անկախության ճանաչման մասին հրամանագրեր է ստորագրել: Բացի այդ, Ռուսաստանի առաջնորդ, ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը եւ Դենիս Պուշիլինը ստորագրել են բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիր:
Փորձագետը բոլորովին չի կարծում, որ, այսպես կոչված, "ցխինվալացման" տեղափոխումը Ուկրաինայի հարավ-արեւելք կհանգեցնի լայնածավալ պատերազմի, ուկրաինական բանակի ներխուժման այժմ արդեն անկախ հանրապետություններ: Առավել եւս, ՆԱՏՕ-ի մասնակցության մարտական գործողություններին՝ ընդդեմ այժմ արդեն պաշտոնապես Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական բանակի: Նրա կարծիքով ՝ հարավ-արեւելքում կշարունակվի արդեն ընթացող հիբրիդային պատերազմը, առաջին հերթին, դրա տեղեկատվական բաղադրիչը՝ ամրապնդված տեղական բնույթի մարտական գործողություններով: Իսկ ԱՄՆ-ի ու Եվրամիության պատասխանը Մոսկվայի գործողություններին, նրա կանխատեսմամբ, դուրս չի գա երկու հանրապետությունների եւ հենց ՌԴ-ի դեմ հերթական պատժամիջոցների շրջանակներից։
"Իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները հաշվարկելիս կարեւոր եւ անհրաժեշտ է թվում կողմնորոշվել ՌԴ-ի կողմից երկու հանրապետությունների ճանաչման տարածքային շրջանակների առնչությամբ։ Մասնավորապես, առայժմ անհասկանալի է, թե արդյոք ճանաչումը վերաբերում է Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի տարածքի միայն 30 տոկոսին, այսինքն, Կիեւի վերահսկողությունից դուրս եկած մասին: Թե ԴԺՀ եւ ԼԺՀ տակ ենթադրվում է Ուկրաինայի երկու մարզերի ողջ տարածքը: Մինչդեռ, հենց այս հանգամանքն է մեծապես որոշում լոկալ հակամարտության ուղղություններն ու ժամանակավոր հեռանկարները ։ Կարծում եմ, որ խոսքն, այնուամենայնիվ, երկու մարզերի՝ ՌԴ-ի կողմից իրապես վերահսկվող մասի մասին է", - նկատել է Ստեփանյանը։
Ըստ փորձագետի ՝ Ռուսաստանը նախագահ Պուտինի դեռ մյունխենյան թեզերը կյանքի կոչելու հերթական փորձն է ձեռնարկել, որն, ընդհանուր առմամբ, հանգում էր գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ իր դերակատարումը ճանաչելու պահանջին։ Եվ նրա այյդ դերը ճանաչելուց Արևմուտքի, առաջին հերթին, ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո գործողություններ ձեռնարկեց Արևմուտքի կողմից իրեն "վերապահված" իրավասության շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ 2022 թվականի ռուսական ռեվիզիոնիզմը, նրա կարծիքով, ունի նույն հիմնավորումը, ինչ 2008-ի ռուսական ռեվիզիոնիզմը։ Այն է. հնարավորություն չունենալով կանխել Վրաստանի և Ուկրաինայի Արևմուտք հեռանալը՝ ՌԴ-ը խնդիրներ է ստեղծել նրանց համար, որոնք թույլ չեն տալիս Թբիլիսիին և Կիևին հավակնել հենց ՆԱՏՕ-ին նույն անդամակցությանը տեսանելի հեռանկարում: Ռուսաստանը կատաարել է քայլ եւ՝ կանգ առել: Մնացած ամեն ինչ, նրա կարծիքով, արդեն ածանցվում է Ուկրաինայի դիրքորոշումից ու պատասխանից ։