

8.jpg)
Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են գյումրեցի ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ցուցարարներին է մոտեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով կոչ է արել 20-30 մարդուց բաղկացած խումբ ձևավորել, որոնց նա կբացատրի իրավիճակի բոլոր նյուանսները, սակայն ակցիայի մասնակիցները սուլել են նրան և պահանջել անհապաղ պատասխանել հարցին, թե երբ է Պերմյակովը հանձնվելու Հայաստանի իրավապահներին:
Նրանից հետո նրանց է մոտեցել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ով կոչ է արել համաձայնել Կոստանյանի պայմաններին, սակայն ակցիայի մասնակիցները սկսել են կոպեկներ նետել նրա ուղղությամբ`բացականչելով ՙԱմոթ և խայտառակություն՚:
Նշենք, որ Գյումրիի ակցիային զուգահեռ հանրահավաք է տեղի ունենում ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ: Երկու ակցիայի մասնակիցներն էլ պահանջում են Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին:



