Արմինֆո. Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակով և ադրբեջանցի խորհրդարանականների Երևան ժամանմամբ մտահոգվածները բողոքի ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակի "Armenia Marriott" հյուրանոցի դիմաց։
Բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հյուրանոցի դիմաց բողոքի ակցիայի նպատակներին, նշել է, որ այս պահին այնտեղ ընդունելություն է տեղի ունենում "Եվրանեսթ" խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների, ԵՄ անդամ երկրների դեսպանների և, որոշ տեղեկությունների համաձայն, հանրապետության քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: "Եվ մենք կոչ ենք արել մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակով, ինչպես նաև որոշ պատվիրակների ներկայությամբ մտահոգ քաղաքացիներին, խոսքն, անշուշտ, ադրբեջանական պատվիրակության մասին է, հավաքվել այստեղ ՝ իրենց դժգոհության ձայնը հնչեցնելու համար։ Այսինքն ՝ բողոքի ակցիայի երկու պատճառ կա. Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը և ադրբեջանցի պատվիրակների Երևան գալը։ Իհարկե, կարելի է մտածել, որ Բաքվում հայ պատվիրակները նույնպես մասնակցել են "Եվրանեսթի" աշխատանքներին, բայց իրավիճակը փոխվում է, փոխվում են նաև հանգամանքները, և դրանք չեն կարող անհետևանք մնալ ։ Այսօր ադրբեջանցիների ներկայությունն այստեղ սիմվոլիկա ունի, չէ որ դեռ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանցիները, տիրանալով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, կվերադառնան Երևան, և պարտադիր չէ՝ որ տանկերով, նրանք կգան ու տիրանան Երևանին ։ Նման հայտարարությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ կապ կա ադրբեջանցի բարձրաստիճան պատվիրակների ներկայության եւ Ալիեւի այդ հայտարարության միջեւ", - նշել է նա։
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող էր հրաժարվել Երեւանում այդ միջոցառման անցկացումից կամ էլ կարող էր հրաժարվել երաշխիքներ տալ ադրբեջանական պատվիրակության անվտանգության համար, եւ այն կանցկացվեր այլ վայրում: "Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ են տվել ադրբեջանցի պատվիրակներին", - նշել է Ղազարյանը:
Նա նաեւ կեղծ բրենդ է անվանել հայկական իշխանությունների կողմից վարվող "խաղաղության դարաշրջանը", որը նպատակ ունի մեր հայրենիքը հանձնել Ադրբեջանին ՝ ադրբեջանական պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականության ֆոնին։
Բողոքի ակցիային մասնակցում են իրավապաշտպաններ, ՀՅԴ երիտասարդական միությունը, հասարակ քաղաքացիներ ։ Հյուրանոցի մոտ են բերվե; ոստիկանության մեծ ուժեր։ Մասնակիցները հյուրանոցի մոտ էին եկել "Shame on you", "RIP Demacracy in Armenia", "Փաստորեն խոսքի ազատությունից զուրկ", "Ազատություն քաղբանտարկյալներին", "Ղարաբաղը հայկական է" և այլ պաստառներով: