Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն արձագանքել է հաղորդագրությանը, թե Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ ։
«Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:
Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում», - նշել է Միկոյանը:
ԱԺ "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը, իր հերթին կարծում է, որ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու Ադրբեջանի որոշման, ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի Իլհամ և Մեհրիբան Ալիևների դեմ: "Վստահեցնում եմ ձեզ, դրա համար կան բոլոր քրեական հիմքերը։ Դա են պահանջում հայկական շահերը, հայերի արժանապատվությունը, հայոց պետականության ամրությունն ու Հայաստանի միջազգային հեղինակությունը ։ Այս կառավարության պարագայում, իհարկե, դա բացառվում է, որովհետև այդ հարցում Նիկոլի (Փաշիյանի - խմբ.) և Ալիևի շահերը համընկնում են ։ Նիկոլն ավելի շատ է ատում և վախենում է Հայաստանի երկու նախկին նախագահներից, քան Ալիևը", - նշել է Ղազինյանը։ "Դատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ այս կառավարության բացահայտ ատելությունից՝ չի բացառվում, որ նրանք ձերբակալեն եւ Ադրբեջանին հանձնեն Հայաստանի երկու նախկին նախագահներին, որոնք տապալել են Ալիեւի հորը: Ընդ որում, նրանք կլուծեն երկու խնդիր ։ Նրանք կապահովեն իրենց իշխանության անվտանգությունը, առանց խոչընդոտների "խաղաղ դարաշրջան" կբացեն իրենց ընկերների և իրական դաշնակիցների հետ", - հավելել է ընդդիմադիրը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆո-ն, այսօր Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզումէ հայտարարվել, իբր "1988թ. ազգամիջյան պառակտում հրահրելու" համաւր մեղադրանքով։