


Արմինֆո. Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի տարածաշրջանային քոլեջը կվերածվի ֆրանսիական մոդելի գյուղատնտեսական կրթահամալիրի: Այդ մասին փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշել է, որ նախարարությունը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ երկրի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման հարցում ։ Մասնավորապես, Անդրեասյանի խոսքով, գերատեսչությունն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ 2030 թվականը ապահովել աշակերտների 90 տոկոսի աշխատանքի տեղավորման հնարավորություն՝ միջին մասնագիտական հաստատությունների ավարտից հետո: Նման հավակնոտ նպատակին հասնելու համար, փոխնախարարի խոսքով, կրթական չափորոշիչների շարունակական վերանայման, նոր քաղաքականություն կիրառելու, դասախոսների, ենթակառուցվածքների ֆինանսավորման նոր մոդելների ներդրման անհրաժեշտություն կա քոլեջներում, ուսումնարաններում, , այդ թվում ՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և այլն:
Նա նաև հաղորդել է, որ շարունակական է լինելու քոլեջների վերակառուցման ծրագիրը։ Մասնավորապես, այս տարի, ինչպես հաղորդել է Անդրեասյանը, բյուջետային միջոցներով սկսվել են Նոր գեղի եւ Գորիսի գյուղատնտեսական քոլեջների վերակառուցման աշխատանքներ:



