


Արմինֆո. Անցած օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 192 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 293 քաղաքացու մոտ (թեստը հանձնածների 9,1%), ընդ որում, ապաքինվել է 1 474 մարդ, մահացել է՝ 16-ը:
Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փետրվարի 21-ին, ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 13 749 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի 2 864 871 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 415 757 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,5% - ը), ընդ որում, ապաքինվել է 392 080 մարդ (94,3%), մահացել է՝ 8 338-ը (2%):



