Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ում կայացած քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ հայ-թուրքական գործընթացի շուրջ որոշ հայտարարությունների վերաբերյալ հերքումների բացակայությունը ամենեւին չի նշանակում, որ այդ հայտարարությունները համապատասխանում են իրողություններին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Փետրվարի 16-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը երկրի գիտափորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ հեռանկարների քննարկումը տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաաշեմին, որը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում: Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում։
"Կարող եմ միայն ասել, որ այդ հայտարարությունները չեն հերքվել բազմաթիվ պատճառների առկայության առնչությամբ, որոնք, իրենց հերթին, պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով։ Օրինակ, Բաքվի հետ քննարկումների մասին Անկարայի հենց նույն հայտարարությունը ենթադրում է, առնվազն, մեկնաբանության երկու տարբերակ։ Արդյո՞ք "քննարկումը" ենթադրում է դիրքորոշումների համաձայնեցում, թե, պարզապես, իրազեկում Հայաստանի հետ գործընթացների շուրջ: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես են թուրքերը սպանեցին ցյուրիխյանդ գործընթացը՝ Բաքվի ցանկությամբ: Բայց մենք բոլորովին չգիտենք, թե ինչ որոշում կկայացնի Թուրքիան այսօր՝ սեփական տարածաշրջանային նկրրտումների և Ադրբեջանի շահերի միջև հակասություններ առաջանալու դեպքում։ Այդ շահերը կարող են ինչպես համընկնել, այնպես էլ հակասության մեջ մտնել", - ընդգծել է նա։
Ըստ Սաֆարյանի, ազատ, կառուցողական, հագեցած եւ բավականին անկեղծ քննարկման ընթացքում փորձագետները հարցեր են ուղղել Միրզոյանին եւ Ռուբինյանին եւ ներկայացրել սեփական տեսակետները հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ: Նա կարևոր է համարել նաև այս գործընթացի շուրջ քննարկումների և խորհրդատվությունների անհրաժեշտության գիտակցման առկայութթյունն իշխանության շրջանում։ Նրա խոսքով, փորձագիտական հանրության ներկայացուցիչների ընդհանուր մտահոգությունը արտահայտվել է Թուրքիայի շարժառիթների անկեղծության եւ Հայաստանի հետ գործընթացի կոնկրետ արդյունքների հասնելու վերաբերյալ նրա նպատակների առնչությամբ կասկածների տեսքով: Ինչպես նաև Անկարայի կողմից գործընթացի ձեւական բնույթի վերաբերյալ կասկածների տեսքով։
Նշելով սեղանին որոշակի փաստաթղթերի բացակայությունը եւ կարգավորման գործընթացի շուրջ ընդհանուր անորոշությունը՝ վերլուծաբանն ընդգծել է բազմաթիվ հարցերի պատասխաններ մշակելու եւ իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակներ կանխատեսելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, նա տարօրինակ է համարել Թուրքիայի կողմից գործընթացը սկսելու փաստը՝ առանց դրա ավանդական նախապայմանները հիշատակելու։ Այս լույսի ներքո՝ նա նշել է, որ բանակցությունների որոշակի փուլում Հայաստանի առջեւ, ամենայն հավանականությամբ, նաեւ խնդիրներ կառաջանան։ Եվ արդեն այսօր անհրաժեշտ է մտածել և հաշվարկել, թե ինչ և ում խնդիրներն են լինելու դրանք։ Այս լույսի ներքո Սաֆարյանը անհրաժեշտ է համարում քննարկել բոլոր հնարավոր սցենարները' սեփական քայլերը, "կարմիր գծերը", Թուրքիայի հետ բանակցային գործընթացում հետագա գործողությունները մշակելու նպատակով:
"Քանի որ գործընթացը նոր է սկսվել, շատ հարցերի պատասխաններ չունենք ոչ մենք, ոչ էլ իշխանությունը։ Բայց կարեւոր է ընդգծել, որ կառավարությունը ձգտում է համադրել սեփական վարկածներն ու իրավիճակի տեսլականը փորձագետների վարկածների եւ տեսլականի հետ: Առայժմ մենք միայն պայմանավորվել ենք հաջորդ հանդիպման մասին։ Գործընթացը բավականին բարդ է, և այն պետք է դնել ամուր, պրոֆեսիոնալ հիմքի վրա՝ ապագայում սխալները բացառելու նպատակով: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք ապագայում գործընթացի վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ հանդես կգան ԱՄՆ-ը, ՌԴ-ը եւ ԵՄ-ը, որոնք արդեն ողջունել են այն: Հատկապես՝ նրանց հարաբերությունների ներկայիս խորացման և սրման լույսի ներքո", - ամփոփել է Սաֆարյանը։