


Արմինֆո.Անցած օրը Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 5 659 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 1 417 քաղաքացու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 25% - ը), ընդ որում, ապաքինվել է 2 825 մարդ, մահացել է՝ 25-ը։
Ինչպես հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությւոնը, փետրվարի 18-ին, ժամը 11.00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 17 239 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի 2 851 836 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 413 295 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,5% - ը), ընդ որում, ապաքինվել է 386 193 մարդ (93,4%), մահացել է՝ 8 278-ը (2%):



