Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․
#boomerangcashback ակցիայի շրջանակներում հաճախորդները պետք է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարեն, կուտակեն բոնուսային միավորներ վաճառքի կետերում և առցանց գործարքների համար և դրանք փոխանակեն cashback-ի հետ: Մեկից ավելի Visa քարտ ունենալու դեպքում միավորները կգումարվեն:
Անկանխիկ գործարքների համար բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով.
Բոնուսային միավորները կարելի է ստուգել gifts.vtb.am կայքում․ անհրաժեշտ է լրացնել Visa քարտի առաջին 6 և վերջին 4 թվանշանները, անուն, ազգանունը և ստուգել կուտակված միավորները։
Cashback ստանալու համար gifts.vtb.am կայքում անհրաժեշտ է ընտրել cashback-ի գումարն ըստ կուտակված միավորների, լրացնել պահանջվող տվյալները և հաստատել պատվերը։ Գումարը կփոխանցվի մասնակցի Visa քարտին՝ պատվերի՝ ակցիայի կանոններին համապատասխանելու փաստը ստուգելուց հետո:
Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:
#boomerangcashback ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է իր բոնուսային միավորները փոխանակել cashback-ով միայն 1 անգամ։
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: