Արմինֆո. Թուրքիայի և նրա արբանյակ Ադրբեջանի գործարկման միջոցով Արևմուտքը լիովին կարող է Ուկրաինայի շուրջ իրավիճակը պրոոոոոյեկցել և ապահովել դրա շարունակությունը Հարավային Կովկասում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
"Պատերազմ կլինի, թե չի լինի անմիջականորեն Ուկրաինայի տարածքում՝ այսօր միանշանակ ասել անհնար է թվում։ Բայց այն, որ այնտեղ տիրող իրավիճակն ուղղակիորեն, նույնիսկ, ոչ անուղղակիորեն կապված է Հարավային Կովկասի հետ, իմ կարծիքով, փաստ է։ Արևմուտքի կողմից դրված նպատակի գլոբալ բնույթի լույսի ներքո, մասնավորապես, հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության աշխարհաքաղաքական սահմանափակման լույսի ներքո՝ Ուկրաինան և Հարավային Կովկասը թվում են մեկ քեյսի տարբեր վեկտորներ", - ընդգծել է նա։
44-օրյա պատերազմը և Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը գնահատելով որպես մեկ աշխարհաքաղաքական շղթայի օղակներ՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ այսօր համընդհանուր ուշադրությունն Ուկրաինայի շուրջ գեներացվում է, առաջին հերթին, Միացյալ Թագավորության ջանքերով։ Ինչը կապանքներից ազատում է հետխորհրդային տարածքում ՌԴ ազդեցության սահմանափակման շահառուների ձեռքերը։ Վերջիններս, ըստ Դանիելյանի, Ուկրաինան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը դիտարկում են մեկ լույսի ներքո և մեկ որակով։
Համապատասխանաբար, Դանիելյանի կանխատեսմամբ, հենց նույն միջազգային հանրությանը ոչինչ չի խանգարի փորձել Հարավային Կովկասում հարցերը լուծել Ուկրաինայում նույն հարցերի լուծմանը զուգընթաց։ Նպատակը, նրա կարծիքով, մեկն է. Թույլ չտալ Մոսկվայի ազդեցության ուժեղացում հետխորհրդային տարածքում։ Միակ տարբերությունն այն է, որ Հարավային Կովկասում խնդիրները լուծվում են և լուծվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով։
Արձանագրելով 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում և, այնուհետեւ, Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության ուժեղացման փաստը, քաղաքագետը նշել է, որ այս աշխարհաքաղաքական մրցակցության մեջ Թուրքիան հանդես է գալիս գործիքի, Արևմուտքի գործընկերոջ և այդ մրցարշավի շահառուներից մեկի դերում: Դանիելյանը նաեւ կարծում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի դեմ Թուրքիայի հերթական գործարկման դեպքում առաջին տուժող կողմը, ինչպես եւ նախորդ անգամ, կդառնա Հայաստանը:
"Արցախի իրավիճակի վրա այդ բոլոր աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցության հնարավորությունն անվիճելի է։ Ինչպես և 2020 թվի աշնանը՝ այսօր Արևմուտքին հետաքրքիր են ոչ թե Արցախն ու Հայաստանը, այլ բոլորովին այլ, ավելի խորքային և ընդգրկուն հարցեր ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավիճակը և Արցախի գոյությունն իսկ, թեեկուզ ներկա տեսքով, խոչընդոտ են ՌԴ-ի և ԻԻՀ-ի տարածաշրջանային թուլացման ծրագրերի ճանապարհին։ Եվ միայն լուծելով այդ խնդիրը Արցախի և, նույնիսկ, Հայաստանի Սյունիքի մարզը հօգուտ Ադրբեջանի, իսկ լայն առումով, հօգուտ Թուրքիայի օտարելու միջոցով Արևմուտքին կհաջողվի հասնել Ռուսաստանի և Իրանի նկատմամբ մտածված նպատակներին", - ամփոփել է քաղաքագետը։