Արմինֆո. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության առաջադրմանը Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնում:
Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 19-ից՝ Լեւոն Յոլյանի ՝ անձնական դրդապատճառներով պաշտոնից վաղաժամ հեռանալուց հետո: Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2017 թվականին (նախկին անվանումը ՝ Վերահսկիչ պալատ), նրա լիազորությունների ժամկետը լրանում էր հաջորդ տարի։
Ատոմ Ջանջուղազյանը ծնվել է 1971 թվականի մարտի 22-ին Երեւանում: 1992թ.ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1995թ.' Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բարձրագույն դպրոցի մագիստրատուրնա: 1993-ից աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, իսկ 1995 - ից ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ 1999 թվականից եղել է ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ: 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 3-ը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: Ջանջուղազյանի թեկնածությունն առաջադրել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը։ Հաշվեքննիչ պալատի նախագահն ընտրվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ: