Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաների թվում:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, զրուցակիցները խոսել են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների, ԵՄ գործընկերների, G7-ի անդամների եւ այլ գործընկերների համատեղ ջանքերի մասին՝ "Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական հզորության ավելացմանը հակազդելու համար":
"Նրանք ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու կարեւորությունը, կարեւորել են այն բանի ապահովումը, որպեսզի Ռուսաստանը հասկանա բարձր ծախսերը, որոնք նա կկրի, եթե շարունակի ներխուժումն Ուկրաինա:
Նրանք պատմել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծման գործում Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին:
Բլինքենը եւ Լե Դրիանը պատմել են Աֆրիկայի Սահելյան տարածաշրջանում ընթացող իրադարձությունների մասին: Պետքարտուղար Բլինքենը նաեւ ընդգծել Է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցության կարեւորությունը: Նա նշել է COVID-19 պանդեմիայի դադարեցման գործում Ֆրանսիայի առաջատար դերը եւ քննարկել այդ ջանքերում համագործակցության լրացուցիչ ոլորտները", - ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հաղորդագրությունում: