Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 743 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 2 676 քաղաքացու մոտ (39 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 3 658 մարդ, մահացել է՝ 31-ը: Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 27 029 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, համավարակի բռնկման պահից ի վեր երկրում անցկացվել է կորոնավիրուսի 2 811 771 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 402 403 դեպք (14,3 տոկոս), առողջացածների թիվը կազմել է 365 662 (93,7 տոկոս), մահվան դեպքերի թիվը՝ 8 145 (2,2 տոկոս):