Հունվարի 15-ին, ժամը 07.07-ին Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհի հետևանքով երկու կին է
զոհվել:
Ինչպես
ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԻՆ-ից, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ըստ նախնական վարկածի` ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են Ա. Օ.-ն (ծնվ. 1953թ) և Հ. Ա.-ն (ծնվ.1934 թ.):