Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն փետրվարի 15-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 9-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, բանակցությունների օրակարգում ԵԱՀԿ գործունեության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ է, կազմակերպության ընթացիկ 2022 թվականի աշխատանքի պլանները:
"Հանդիպմանը կքննարկվի ԵԱՀԿ - ի դերը Ուկրաինայի արեւելքում, Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն աջակցելու գործում", - ասել է Զախարովան: