


Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մատնանշել է իրավիճակի կայունացումը ՀԱՊԿ պատասխանատվության կովկասյան տարածաշրջանում:
Ռուսաստանի ԱԳՆ աջակցությամբ "Վալդայ" միջազգային բանավիճային ակումբի կողմից կազմակերպված "Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձն ու հեռանկարները" խորհրդաժողովում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, անդրադառնալով Կովկասի տարաշրջանում տիրող իրավիճակին, արձանագրել է, որ 2020թ. նոոոյեմբերի 9-ի եռաակողմ հայտարարության ստորագրումից եւ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել է:
"Անշուշտ, այնտեղ լարվածության օջախներ կան, և դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ էի, տեսել եմ սեփական աչքերով, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Գիտեք, ըստ էության, սահման՝ որպես այդպիսին, այնտեղ չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար փոխհրաձգություն է լինում։ Իհարկե, այդպես չպետք է լինի", - նշել է Զասը։
Նրա խոսքով ՝ այժմ կողմերի առջեւ դրված է սահմանի սահմանազատման եւ սահմանագծման լուրջ խնդիր։ Ընդ որում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ դա աշխատանքի մեծ եւ բարդ ծավալ է, բայց, այնուամենայնիվ, դա թույլ կտա էապես ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը: "Կան զգուշավոր լավատեսություն այն առնչությամբ, որ ավարտվում է պատերազմի մի ողջ դարաշրջան, և սկսվում է ուրիշ ժամանակաշրջան. Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց հիմա պետք է ողջունել այն քայլերը, որոնք հիմա արվում են խաղաղություն հաստատելու համար", - եզրափակել է նա։


