Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հաղորդel է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինqենը եւ Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի հետագա համակարգման եւ միասնության ուղիները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա էսկալացիայի եւ ագրեսիայի սպառնալիքի նկատմամբ: Պետքարտուղարն ընդգծել է ընդհանուր հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նշել նախագահ Էրդողանի պատրաստակամությունը ՝ աջակցելու դիվանագիտական բանաձևին։
Կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ լրացուցիչ քայլերը, որոնք ԱՄՆ-ը կարող էր ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար: Նրանք նաեւ քննարկել են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ամուր երկկողմ հարաբերությունների պահպանման հնարավորությունները։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, Չավուշօղլուն եւ Բլինքենը քննարկել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերություններում առկա ճգնաժամը, ընդգծել լարվածության դիվանագիտական կարգավորման կարեւորությունը: Թուրքական դիվանագիտության ղեկավարն ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ լարվածությունը թուլացնելու Անկարայի ջանքերի մասին։ Բացի այդ, կարծիքներ են փոխանակվել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դիվանագիտության ղեկավարներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում' Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման համատեքստում: Թուրքական դիվանագիտության ղեկավարը ամերիկացի գործընկերոջը հրավիրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին (2022 թվականի մարտի 11-13)։