Արմինֆո. Վրաստանն արգելել է "մածուն" մակնշմամբ Հայաստանում արտադրված կաթնաթթվային մթերքի տարանցումը Ռուսաստան իր տարածքով: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Սա շփոթմունք չէ։ Սա ՌԴ-ում վաճառվող Մարիանա ընկերության մածունն է։ Գրված է Սարի յոգուրտ քանզի Մածունը վրացիները գրանցել են իրենց անունով։ ՌԴ-ն էլ ասում է. հայեր, մածուն բառով մթերք այլևս չբերեք, գնայիք ինքներդ գրանցեիք։ Մինչդեռ մածունը թթվային կաթնամթերք է, որը ստացվում է հայկական լեռնաշխարհի կաթնաթթվային մանրէներից։ Փոխանակ մենք առաջ ընկնենք վրացիներն են մեզ նեղում», - գրել է Բագրատյանը:
Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում այս խնդրին արձագանքել են միայն Բագրատյանի հիշատակումից հետո ։ Այստեղ նշել են, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակը շտկելու համար ։ Նշվում է, որ դեռեւս 2011 թվականին Հայաստանի մտավոր սեփականության հարցերով լիազոր մարմինը առարկություն է ներկայացրել "մածուն" անվանման գրանցման դեմ ոչ միայն Վրաստանի, այլեւ Եվրամիության համապատասխան մարմիններին 'պատճառաբանելով, որ տվյալ անվանումը կարելի է շփոթել Հայաստանում արտադրվող "մածունի" հետ: Սակայն առարկությունը հաշվի չի առնվել։ Այժմ Հայաստանի և Վրաստանի կառավարական մարմինների միջև երկխոսություն է ընթանում՝ ինչ-որ կերպ խնդիրը լուծելու նպատակով։