Արմինֆո.ԱՄՆ դավանանքի ազատության միջազգային պաշտպանության հանձնաժողովում (USCIRF) քննադատել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնամշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի ծրագրերը։
"Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից Հայ առաքելական գրությունները ոչնչացնելու Ադրբեջանի ծրագրերով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել եւ պաշտպանել պաշտամունքի վայրերը եւ այլ կրոնական ու մշակութային օբյեկտները", - նշել է USCIRF-ի նախագահ Նադին Մաենցան ՝ արձագանքելով Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի փետրվարի 3-ի հայտարարությանը: Վերջինս, մասնավորապես, հայտարարել է այն մասին, որ ԱՀ-ում արդեն ձեւավորվել է, այսպես կոչված, ալբանացի պատմաբանների եւ ճարտարապետների աշխատանքային խումբ, որի "խնդիրը լինելու է կեղծ հայկական հետքերը վերացնելը", իբր, ալբանական ճարտարապետական հուշարձաններից՝ Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: