Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական դինամիկան երկար ժամանակից ի վեր առաջին անգամ զիջում է ապպպաքինվածների թվին։
Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, վերջին մեկ օրում երկրում անցկացվել է կորոնավիրուսի 6 807 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 2 486 քաղաքացու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 36,5 տոկոսը), ընդ որում, ապաքինվել է 3 180 մարդ, մահացել է՝ 5 - ը: Փետրվարի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 28 251 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 790 095 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 394 074 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14,1% - ը), ընդ որում, ապաքինվել է 356 165 մարդ (90,4%), մահացել է՝ 8 102 մարդ (2%):