

14.jpg)
Բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում են լքել Գյումրիի ռազմաբազայի տարածքը: Զանգվածային ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ, նրանց թիվն ավելանում է: Ցուցարարները ռազմաբազայի հրամանատարությունից պահանջում են Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Հունվարի 12-ին Պերմյակովն սպանել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը փորձել է համոզել ցուցարարներին լքել ռազմաբազայի տարածքը և ակցիան անցկացնել մարզի դատախազության շենքի մոտ, սակայն քաղաքի բնակիչները մերժել են Ասլանյանի առաջարկը: Նրանք խոստացել են մնալ այնտեղ և անհրաժեշտության դեպքում նստացույց անցկացնել:
Հունվարի 12-ի ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր գյուղի մոտ ձերբակալվել է Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է գյումրեցի ընտանիքի սպանդն իրագործելու համար: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Հայկական կողմը խոստանում է հետևողական լինել, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:



