Արմինֆո.Հայաստանում վերջին մեկ օրում անցկացվել է կորոնավիրուսի 4803 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 1 631 նոր դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 33,9% - ը):
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, ապաքինվել է 2 349 մարդ, մահացել է՝ 11-ը: Փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 28 951 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 783 288 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 391 588 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 14% - ը), ընդ որում, ապաքինվել է 352 985 մարդ(90,1%), մահացել է՝ 8 097-ը (2%):