Արմինֆո.ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ փետրվարի 3-ին Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացված քարաթափման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը դարձել է երթևեկելի:
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00, Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի պատճառով ավտոճանապարհը փակ է լինելու։