Արմինֆո. Հայաստանում թարմացվել է կորոնավիրուսով հիվանդացածների թվի հակառեկորդը. մեկ օրում հիվանդությունը հաստատվել է 4 388 քաղաքացու մոտ (թեստ հանձնած քաղաքացիների 45,7% - ը):
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, անցած օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 9 595 թեստ, ապաքինվել է 2 359 մարդ, մահացել է՝ 5 - ը:
Փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 25 944 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է 2 754 131 թեստ, որոնցից բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 379 266 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 13,7% - ը), ընդ որում, ապաքինվել է 343 714 (90,5%) հիվանդ, մահացել է՝ 8 065-ը (2,1%):