

8.jpg)
Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով ավտոերթի մասնակիցները փակել են Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարան տանող ճանապարհը:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ավտոերթը մեկնարկել է 15:00-ին: Ավտոերթին մասնակցում է ավելի քան երկու հարյուր մեքենա: Մեքենաները Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասից ճանապարհվել են դեպի հյուպատոսարան:
Նշենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Դեպքի վայրում գտնվել են զինվորական սապոգներ, որոնց վրա գրված են եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ԱԿ- 74 ինքնաձիգ, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։
Նույն օրն ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր գյուղի մոտ ձերբակալվել է Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է գյումրեցի ընտանիքի սպանդն իրագործելու համար: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Հայկական կողմը խոստանում է հետևողական լինել, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:



