Արմինֆո.Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքի համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 2-ին Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Ցավով պետք է ասեմ, որ այստեղ էլ երևում է Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը։ Քանի որ նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կազմակերպություններին, այլև, նույնիսկ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որը զբաղվում է բացառապես մարդասիրական հարցերով և չունի քաղաքական ենթատեքստ, տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ, այն տրամաբանության մեջ, որում նրանք տեսնում են", - վրդովվել է նախարարը, հիշեցնելով, որ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է, որը նախկինում էլ աշխատել է Լեռնային Ղարաբաղում։
"Հիմա, փաստորեն, Ադրբեջանը դա էլ է սահմանափակում։ Մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն և բոլոր հարցերի լուծում, մեր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ Եվ այստեղ պահանջվում է Ադրբեջանի համանման դիրքորոշում", - ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ն տարածաշրջանում աշխատում է 1992 թվականից եւ իրականացնում է բացառապես մարդասիրական բնույթի գործունեություն: