Արմինֆո. Արցախի Ազգային ժողովում ներկայացված "Արցախի օկուպացված տարածքների մասին" օրենքի նախագիծը քաղաքական ակտ է, որն արտացոլում է Ստեփանակերտում դիրքորոշումների փոփոխությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կառուցողական կուսակցության առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը։
Փետրվարի 1-ին հայտնի է դարձել հունվարի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով շրջանառության մեջ դրված "Արցախի օկուպացված տարածքների մասին"օրենքի նախագծի մասին, որը մշակվել է խորհրդարանական բոլոր հինգ խմբակցությունների մասնակցությամբ։ Նախատեսվում է դրա ընդունումը բոլոր փուլերով: ԱԺ կանոնակարգի համաձայն' փետրվարի 16-ին նախագիծը կքննարկվի առաջին ընթերցմամբ: Օրինագծի հիմնական կետերը մատնանշում են Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքների պահպանման անայլընտրանքայնությունը։ Ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների համար Արցախի կառավարությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը՝ իր գրավյալ տարածքներում գործունեության համար:
"Ես դա ասում եմ Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած բոլորովին այլ պնդումների հնչեղության համատեքստում, որոնք արտացոլում են համապատասխան գործընթացի տրամաբանությունը։ Գրեթե նույն մարդիկ, ովքեր հավատարմություն են հայտնել նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այսօր ռևանշիստական հայտարարություններ են անում։ Նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում։ Ինչի լույսի ներքո, բոլորովին չի կարելի բացառել այդ նախաձեռնության արմատների ռուսական գրանցումը։ Որպես Մոսկվայի յուրօրինակ պատասխան Ալիևի վերջին Ուկրաինական վոյաժին։ Եվ, ամենակարևորը, այդ առումով շատ նուրբ վիճակում գտնվող Եվրոպա գազի մատակարարումներն ավելացնելու նրա պատրաստակամմությանը", - նկատել է նա։
Ղուկասյանն այս լույսի ներքո տվյալ օրինագիծն ավելի շատ դիտարկում է որպես քաղաքական ցույցի դրսևորում, որն, իր հերթին, ՌԴ աշխարհաքաղաքական ազդեցության արդյունք է։ Ասել է թե՝ "Արցախի օկուպացված տարածքների մասին" օրենքի նախագիծը Բաքվին ուղղված Մոսկվայի քաղաքական ուղերձ է, որի էությունը, ըստ նրա, հանգում է այն սպառնալիքին, որ արցախահայությունը կարող է պահանջել Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները, որոնք իրականացվել են ՌԴ-ի համաձայնությամբ։ Այս անգամ՝ արդեն Մոսկվայի աջակցությամբ։
Օրինագծի բովանդակությունը, ըստ Ղուկասյանի, հանգում է Արցախի տարածքների ապաօկուպացման պահանջին՝ մինչև 1994թ.սահմաններ։ Հաշվի առնելով, որ դա լիովին համապատասխանում է Ֆրանսիայի Սենատի համապատասխան բանաձևի պահանջներին, արցախահայության պահանջը, նրա կանխատեսմամբ, միանգամայն կարող է արժանանալ Ֆրանսիայի և, հնարավոր է, ԱՄՆ-ի աջակցությանը։ Առնվազն, նախկին ԼՂԻՄ-ի տարածքների, Շահումյանի շրջանի և Լաչինի միջանցքի շուրջ տարածքների վերականգնման մասով։