Արմինֆո.Երեւան: 02.02.22: ԱրմԻնֆո: Ալինա Հովհաննիսյան: Հայաստանում կորոնավիրուսի տարածման ագրեսիվ տեմպեր են գրանցվել։ Մասնավորապես, վերջին օրն անցկացվել է կորոնավիրուսի 9 658 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 3 956 քաղաքացու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 40,9 տոկոսը), ապաքինվել է 5 276 մարդ, մահացել է՝ 4-ը:
Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությւոնը, փետրվարի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 23 923 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 744 536 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 374 878 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 13,6% - ը), ապաքինվել է 341 355 հիվանդ (91%), մահացել է՝ 8 060-ը (2,1%):