Արմինֆո.Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ այն հաջողությամբ ավարտելու իր ձգտման մեջ Հայաստանի ղեկավարությունն աստիճանաբար անցնում է կարմիր գիծը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
"Խոսքը արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության մասին է։ Խոսքը հայ ժողովրդի հավաքական հիշողության մասին է, որը շարունակում է Արևմտյան Հայաստանը դիտարկել որպես հայ ժողովրդի կազմավորման օրրան։ Հայաստանի գործող կառավարությունն այսօր կասկածի տակ է դնում այս բոլոր գործոնները և ձգտում է հասարակությանը ներշնչել դրանցից ձերբազատվելու անհրաժեշտությունը ՝ որպես ավելորդ բալաստից։ Եվ այս ամենը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հասնելու նպատակով։ Եվ Անկարայի պատասխան քայլերը՝ ավիահաղորդակցության հաստատումը, Անթալիայում համաժողովին հրավերը և այլ դրական տեղաշարժերը միայն հաստատում են այս ամենը", - ընդգծել է նա։
Հենց նույն Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ըստ պրոֆեսորի, նախկինում եղել է Հայաստանի պետական քաղաքականության մաս։ Ինչը փաստաթղթով հաստատվում է Հայաստանի անկախության հռչակագրում հիշատակված ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետևողականորեն հասնելու մտադրությամբ։ Այս առումով ևս մեկ կարևորագույն հանգամանք է, ըստ թուրքագետի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Համահայկական հռչակագիրը՝ Հայաստանի և Արցախի նախագահների, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, քաղաքական կուսակցությունների և հասարակական ու սփյուռքյան կազմակերպությունների մի շարք ղեկավարների ստորագրությամբ:
Ավելին, ըստ Մելքոնյանի, աշխարհի մի շարք պետությունների կողմից Ցեղասպանության փաստի ճանաչման ֆոնին, Նիկոլ Փաշինյանի բնորոշումը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես Սփյուռքի կազմակերպությունների խնդիր, բայց ոչ՝ Հայաստանի Հանրապետության, առնվազն, տարօրինակ է թվում։ Նա երկրի գործող ղեկավարության գործունեության՝ Հայաստանի համար ոչ պակաս կարևոր և սպառնալիքներ պարունակող ուղղություն է համարում վարչապետ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի՝ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների բացակայության պարբերական հիշատակումները։
Մելքոնյանն ընդգծել է, որ Հայաստանը 1991թվականից ի վեր, իրոք, Թուրքիայի նկատմամբ տարածքային ննկրտումներ և պահանջներ չի ներկայացրել: Ինչը, նրա կարծիքով, բոլորովին չէր նշանակում 1921 թվականի Կարսի պայմանագիրը ճանաչելու պատրաստակամություն։ Ավելին, այն պաշտոնապես չեն ճանաչել անգամ Խորհրդային Հայաստանի ղեկավարները։ Կարսի պայմանագիրը Հայաստանի ղեկավարներն արդարացիորեն դիտարկել են որպես լեգիտիմության էական պակաս ունեցոող և, ըստ այդմ, անօրինական։ Եվ բոլորովին անհիմն կերպով Հայաստանի տարածքների Թուրքիային հանձնմամբ ավարտված։
"Հենց այդ պատճառով, փաստացի ճանաչելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, չունենալով նրա նկատմամբ տարածքային պահանջներ, Հայաստանը չի ճանաչել Կարսի պայմանագիրը։ Համապատասխանաբար, Հայաստանի կողմից տարածքային հավակնությունների բացակայությունը Կարսի պայմանագրի ճանաչման հետ խառնելու Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը բացահայտ մանիպուլյացիա են և բացարձակապես ոչ մի իրական հիմք չունեն։ Մինչդեռ այսօր Թուրքիան Հայաստանից պահանջում է ոչ թե սեփական տարածքային ամբողջականության ճանաչում, այլ Կարսի պայմանագրի ճանաչում", - ամփոփել է պրոֆեսորը։