Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջադրվել է Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում: Որոշումն ընդունվել է երկուշաբթի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության նիստի ընթացքում։
Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի նախագահն ընտրվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Հայաստանի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 19-ից' անձնական դրդապատճառներով պաշտոնից Լեւոն Յոլյանի վաղաժամ հեռանալուց հետո: Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2017 թվականին (նախկին անվանումը ՝ Վերահսկիչ պալատ), նրա լիազորությունների ժամկետը լրանում էր հաջորդ տարի։
Ատոմ Ջանջուղազյանը ծնվել է 1971 թվականի մարտի 22-ին Երեւանում: 1992թ.ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1995 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բարձրագույն դպրոցի մագիստրատուրան: 1993 թվից աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, իսկ 1995 թվից՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ 1999 թվականից եղել է ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ: 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 3-ը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: