Արմինֆո.Հայաստանում վերջին օրն անցկացվել է կորոնավիրուսի 4 673 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 1 362 քաղաքացու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 29,1 տոկոսը), ապաքինվել է 286 մարդ, մահացել է՝ 7 - ը:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությւոնը, հունվարի 31-ին ՝ ժամը 11:00-ի դրությամբ, փաստացի բուժում է ստանում 22 202 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 726 988 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 367 795 դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 13,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 336 005 մարդ (91,3%), մահացել է՝ 8 053-ը (2,1%):