Արմինֆո. Ռուսաստանը սերտորեն աշխատում է գործընկերների հետ նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարության իրականացման ուղղությամբ, որը ենթադրում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ դրա հետագա սահմանագծման նպատակով:
Այս մասին հունվարի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը։
Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ այդ հանձնաժողովի ձեւավորումը եւ սահմանազատման գործընթացի մեկնարկը թույլ կտա կանխել սահմանային միջադեպերի առաջացումը, եւ, ընդհանուր առմամբ, կարեւոր ներդրում կունենա Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Այդ համատեքստում Զայցեւը հաղորդել է, որ ռուսական կողմը այդ հարցերի շուրջ մտադիր է պրոֆիլային շփումներ անցկացնել: "Արդյունքների մասին ԶԼՄ-ները պատշաճ կերպով կտեղեկացվեն", - ընդգծել է նա: