Արմինֆո. Հայաստանում դիտվում է "օմիկրոն" շտամով հիվանդացության կտրուկ աճ, նախօրեին գրանցվել է վարակման 2556 նոր դեպք: Այդ մասին հունվարի 27-ին կառավարության նիստում հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
"Այս շաբաթ մենք գտնվում ենք առաջընթաց աճի շրջանում: Ինչ վերաբերում է հոսպիտալացմանը, ապա կա հոսպիտալացման համեմատաբար ցածր տոկոս՝ 5-6 տոկոսի սահմաններում", - հայտարարել է նախարարը։
Ընդ որում, ըստ առողջապահության նախարարի, Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացն ակտիվ շարունակվում է։ "Վերջին շաբաթվա ընթացքում հատկապես դիտվում է պատվաստումների քանակի աճ։ Առաջին չափաբաժինը ստացել է 45,3 տոկոսը, երկրորդը՝ 37 տոկոսը", - նշել է նա։