Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառման կարգում: Ըստ այդմ, ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, առաջարկվում է միջոցառման շահառուներին հասանելիք աջակցության վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2022թ. հուլիսի 29-ը՝ 2021թ. դեկտեմբերի 17-ի փոխարեն, իսկ չվճարված գումարները ՀՀ 2021 թ. պետբյուջե վերադարձնելու ժամկետները՝ մինչև 2022թ. օգոստոսի 5-ը՝ դեկտեմբերի 21-ի փոխարեն: Որոշմամբ առաջարկվում է երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել 40000 դրամ, իսկ այլ շահառուներին՝ 20000 դրամ: