Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի օրական վիճակագրությունը գերազանցել է բոլոր ռեկորդները։ Երկրում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 556 նոր դեպք է հայտնաբերվել (թեստը հանձնած քաղաքացիների 34,5 տոկոսը):
Ինչպես հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, անցած օրն անցկացվել է 7 407 թեստ, ապաքինվել է 264 մարդ, մահացել է՝ 2-ը: Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 13 697 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 700 366 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 358 218 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,2% - ը), ընդ որում, ապաքինվել է 334 960 մարդ (93,5%), մահացել է 8 035-ը (2,2%):