Արմինֆո. Մնացական Սաֆարյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հունվարի 26-ին:
Սաֆարյանը դարձավ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի 4-րդ տեղակալը։ Ավելի վաղ Մնացական Սաֆարյանը զբաղեցնում էր ԱԳՆ Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վարչության պետի պաշտոնը: