Արմինֆո.Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև սահմանների բացմանը:
"Այսօր ես անձնական կողպեք եմ կախել Շենգենյան համաձայնագրի հուշարձանի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։ Համոզված եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև բաց սահմանները կնպաստեն մեր գործընկերության հետագա զարգացմանը և մարդկանց միջև շփումների խթանմանը", - գրել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: