Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ "
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար", - ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում: