Արմինֆո. Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հունվարի 25 - ին, ժամը 11.00 - ի դրությամբ հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 5 713 թեստ, որոնցից 1 332-ի պատասխանները դրական են (23.3%), ապաքինվել է' 155 հիվանդ, մահացել է' 4-ը: Փաստացի բուժում է ստանում 9 625 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի 2 685 238 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 353 731 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,1% - ը), ընդ որում, ապաքինվել է 334 549-ը (94,5%), մահացել է՝ 8 032-ը (2,2%):