Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում ՝ Լյուքսեմբուրգի վարչապետի, արտգործնախարարի և Պատգամավորների պալատի նախագահի հետ։ Նախատեսված է նաև այցելություն Լյուքսեմբուրգի համալսարան։