Արմինֆո.Հունվարի 24-ի դրությամբ ՀՀ-ում Վեերապատվաստվել է 5 650 մարդ։ Այդ մասին հաղորդում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ։
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել 1 825 382 մարդ, որոնցից առաջին բաղադրիչով պատվաստվել է 999 891 քաղաքացի, եւ համապատասխանաբար երկրորդը՝ 819 841:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում առանց որևէ սահմանափակման հասանելի են ռուսական արտադրության (Սպուտնիկ V), բրիտանաշվեդական (AstraZeneca), չինական (Կորոնավակ և Սինոֆարմ) և ամերիկյան Moderna ընկերության արտադրության "Սպայկվակս" հակաքովվիդյան դեղամիջոցները:
Բացի այդ, Հայաստանի կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 23-ի հերթական նիստում Առողջապահության նախարարությանը հատկացրել է 1,2 մլրդ դրամ (մոտ 2,4 մլն դոլար) Pfizer պատվաստանյութի 200 հազար չափաբաժին գնելու համար: