Արմինֆո. Սիսիան Պողոսեանը նշանակվել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Որոշումը, ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 21-ին:
Պողոսեանը հաջողակ մարքեթոլոգ է՝ Կանադայից: 2019 թին եկել է Հայաստան, դասախոսություններ կարդացել Ամերիկյան համալսարանի ուսանողների համար:
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 4-ին Փաշինյանը պաշտոնանկ էր արել Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին (այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 22-ին)։