Արմինֆո. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 3 605 թեստ է անցկացվել, որոնցից հաստատվել է վարակման 628 նոր դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 17,4% - ը), ընդ որում, ապաքինվել է 125 մարդ, մահվան ելք չի գրանցվել:
Ինչպես հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարությունը, հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 6 430 հիվանդ: Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 663 980 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 349 957 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,1% - ը), ընդ որում, ապաքինվել է 333 982-ը (95,4%), մահացել է՝ 8 026-ը (2,3%):