Արմինֆո. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում տեղի ունեցած բանակցություններից հետո ժամանել է Հայաստան:
"Ուրախ եմ վերադառնալ Երևան։ Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի ղեկավարության հետ վաղվա բովանդակալից հանդիպումներին Եվրոպական միության եւ Ֆրանսիայի համատեղ առաքելության շրջանակներում՝ Իզաբել Դյումոնի հետ միասին", - գիշերը Twitter-ում գրել է Կլաարը։
Նախօրեին Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի գրասենյակի մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի եւ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ։