Արմինֆո. Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 5 838 թեստ է անցկացվել, որոնցից հաստատվել է վարակման 621 նոր դեպք (թեստը հանձնած քաղաքացիների 10,6% - ը), ապաքինվել է 103 մարդ, մահացել է՝ 3-ը:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 5 927 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 660 375 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 349 3292 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,1% - ը), ընդ որում, ապաքինվել է 333 857 հիվանդ (95,5%), մահացել է՝ 8 026-ը (2,3%):