Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մտահոգված է հայկական սփյուռքի բարոյական վիճակով։
Արամ Ա-ն մտավորականների հավաք է անցկացրել Անթիլիասի մայրավանքում՝ 2022 թվականը "Սփյուռքի տարի" հայտարարելու կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Արամ Ա կաթողիկոսի Facebook-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությում:
«Ինչո՞ւ «Սփիւռքի Տարի»: Նման հռչակում մը կատարելու լուրջ պատճառներ ունէի, որովհետեւ Սփիւռքը սկսած է ծաւալիլ ու տարածուիլ: Հայութեան ջախջախիչ մեծամասնութիւնը Սփիւռքի մէջ է: Սփիւռքը սկսած է մաշիլ ու գունաթափիլ: Սփիւռքը սկսած է անտարբեր ըլլալ ինքն իր նկատմամբ, յուսախաբ ըլլալ Հայաստանի նկատմամբ, յատկապէս` վերջին քանի մը տարիներուն, Արցախի պատերազմէն ետք: Երիտասարդութիւնը սկսած է հեռանալ մեր կեանքէն, մեր հաւաքական կեանքէն, մեր կառոյցներէն: Օտարին ներկայութիւնը հայ կեանքին մէջ սկսած է դառնալ զգալի: Մեր շուրջը տեղի ունեցող փոփոխութիւններուն հետ չենք կրցած քայլ պահել», - ավսում է հաղորդագրությունում: